Աֆղանստանում գրոհայիններն ավելի քան 400 բեռնատար են հրդեհել, որոնք բեռնված են եղել բենզինով ու նավթով: Ենթադրաբար, դրանք նախատեսված են եղել ՆԱՏՕ-ի զորքերի համար: Ինչպես հաղորդել է CNN-ը, հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման զինյալները: Վերջիններն իրենց հայտարարության մեջ նշել են, որ հարձակման է ենթարկվել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերին վառելիք մատակարարող բեռնատարների կայանատեղին: Տեղի բնակիչները համացանցում տեսանյութ են հրապարակել հրդեհի վերաբերյալ: